Spirit of the sun

Like Us On Facebook

Watch Us On YouTube

Follow Us On Instagram

Find Us On Twitter

Աբրիկոն

 

Առանձնահատուկ որակ, նրբաճաշակ համ և բույրի կախարդանք:

Երբ բաղադրությունը հուշում է Արարատյան դաշտավայրում արևի աչքի տակ հանգրվանած ծիրանենու ախորժալի պտուղների և Հայաստանի բարձր լեռնային աղբյուրների ջրերի մասին, այս հատկանիշների խառնուրդից ծնվում է խմիչքի ոգին:

Աբրիկոնը՝ ծիրանի թունդ, էկոլոգիապես մաքուր խմիչքը հեշտությամբ կարող է գրավել համի արվեստին տիրապետող յուրաքանչյուրի ուշադրությունը,  ու հաղորդակից դարձնել այդ ոգուն:

Այս շիշը սովորականի պես բացել չի լինում, դուք ինքնաբերաբար բացում եք նաև ձեր մեջ հույզերի, զգացմունքների մի խելահեղ խառնարան, բարության ու հաջողությունների գեղեցիկ դասակարգում: Եվ ի վերջո, այն համտեսելուց հետո ժամանակի ու տարածության զգացումը հաճելիորեն կորցրած երկրորդ փոքրիկ կումով համտեսում եք պատմության ամենահամեղ կողմերը:

Սիրված հայկական ծիրանի յուրօրինակ հմայքը ու համը  ձեզ ստիպում է նաև զգալ պատմությունը:

Պատահական չէ, որ հոգեխույզ ծիրանի բույրը տարածվել է ընդհուպ մինչևԿլեոպատրա և Շամիրամ: Նրա համով տարվել են Ասորեստանի թագավոր Սարգոնն ու պարսից թագավոր Դարեհը: Այն զարդարել է փարավոնների շքեղ սեղանները…

Հայկական ծիրանու վերլուծությամբ է զբաղվել Մակեդոնացու հաղթանակած միտքն ու Ավիցեննայի հանճարեղ երևակայությունը:

Աբրիկոն

abrikon white

Աբրիկոնը ծիրանից պատրաստված թունդ ալկոհոլային խմիչք է: Աբրիկոնի պատրաստման ժամանակ օգտագործվում են միայն Արարատյան դաշտավայրի հասած և հատուկ ընտրված ծիրաններ:

Աբրիկոն

IMG_0144_2

Աբրիկոնն ունի իր հատուկ փիլիսոփայությունը: Դա սովորական խմիչք չէ: Աբրիկոնը մտածված է որպես Հայկական լեռնաշխարհի պատմությունը «համտեսելու», հազարամյակների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վերապրելու և զգալու բացառիկ հնարավորություն:

Աբրիկոն

IMG_0356_2

This drink born from Armenian apricot will not leave indifferent also dainty women. Discover the creation of your imagination in this taste.

Աբրիկոն

IMG_0361_2

Լայն բաց թևերդ և ճախրիր: Ընտրիր քո խմիչքը, կատարելագործվիր և վստահ առաջ սլացիր:

Աբրիկոն

apricot vodka standard

Սկսիր ինքդ քեզ հաղթող ճանաչել : Յուրաքանչյուր նվաճում ծնվում է համարձակությունից:

Աբրիկոն

abrikon standard

Ճիշտ ընտրված խմիչքը ոգեշնչման աղբյուր է , եթե բավարարվես ընդամենը լավագույնով:

Աբրիկոն

12

Արդարացրեք ձեր սպասելիքները` ստեղծելով համային գույներ. Դարձեք այդ պատմության մի մասնիկը:

unnamed

Մեր ներկայացուցիչը Եվրոպայում

http://www.killis.at/

  • Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, գ․ Արարատ, Սահյան 8 փ․

  • sales@abrikon.com

  • info@abrikon.com

  • europe@abrikon.com

Անուն *

Էլ. փոստ *

Թեմա

Հաղորդագրություն