Մեր գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում տեղեկատվությունը «Աբրիկոն» ՍՊԸ կայքի և թվային ծառայությունների վերաբերյալ (այսուհետ՝ «ծառայություններ»): Այս գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բոլոր այցելուներին և օգտատերերին, ովքեր մուտք են գործում ծառայություններ:
1․ Ի՞նչ անձնական տվյալներ ենք Ձեր մասին հավաքագրում և ինչպե՞ս ենք դա անում
Մենք հավաքում և օգտագործում ենք ձեր մասին հետևյալ տվյալները․
Անձնական տվյալները հավաքագրվում են միմիայն ստորև՝ 3-րդ բաժնում նշված նպատակներով և յուրաքանչյուր անգամ, երբ օգտվում եք մեր թվային մեդիաների կողմից առաջարկվող ցանկացած գործառույթից կամ ծառայությունից:
Վերոնշյալ գործառույթների և ծառայությունների համար հավաքված տեղեկատվության տեսակներն ու քանակը կարող են թարմացվել և տարբեր լինել ՝ կախված «Աբրիկոն» ՍՊԸ-ի գործունեությունից:
Կիրառելի օրենսդրության պահանջների համաձայն, մենք կարող ենք օգտագործել տարբեր տեխնոլոգիաներ, որոնք հավաքում և տեղեկատվություն են տրամադրում այն մասին, թե ինչպես եք մուտք գործում և օգտվում մեր թվային մեդիաներից: Մենք նաև կարող ենք օգտագործել մեր թվային մեդիաների օգտատերերի մասին դեմոգրաֆիկ տեղեկատվությունը, որոնք կարող ենք ստանալ երրորդ կողմերից, ինչպիսիք են Google-ը կամ Ձեր կողմից օգտագործվող սոցիալական ցանցերը («օգտագործվող տեղեկատվություն»): Օգտագործվող տեղեկատվությունը կարող է բաղկացած լինել Ձեր այցելած էջերից, դրանք դիտելու ժամանակահատվածից, թե որ խմիչքի մասին տեղեկություններ կամ այլ բովանդակությունն եք դիտել կամ տրամադրել, այցելության լեզուն, ներառյալ Ձեր մասին դեմոգրաֆիկ տեղեկատվությունը (օրինակ, Ձեր տարիքը, սեռը և հետաքրքրության շրջանակները) և ինչ էջեր եք Դուք այցելել սույն էջը այցելելուց առաջ և այլն:
2․ Ինչպե՞ս և ինչու՞ ենք օգտագործում վերահսկող տեխնոլոգիան
«Աբրիկոն» ՍՊԸ-ն օգտագործում է վերահսկող տեխնոլոգիաներ, ինչպիսիք են IP հասցեները կամ գրանցման ֆայլերը (Log files): Վերահսկող տեխնոլոգիաները օգնում են մեզ հարմարեցնել մեր թվային մեդիաները Ձեր անձնական կարիքներին:
- IP հասցեն համար է, որն օգտագործվում է ցանցում գտնվող համակարգչի միջոցով, յուրաքանչյուր անգամ համացանց մուտք գործելու ժամանակ Ձեր համակարգիչը նույնականացնելու համար: Մենք կարող ենք հետևել IP հասցեները՝ տեխնիկական խնդիրների լուծման, կայքի ապահովության և անվտանգության պահպանման, կիրառելի օրենսդրության կամ պայմանագրային սահմանափակումներին համապատասխանելու նպատակով մեր թվային մեդիաներին մուտքը սահմանափակելու և մեր թվային մեդիաների օգտագործման կարգը հասկանալու համար:
- Մենք (կամ մեր անունից երրորդ կողմը) կարող է տեղեկատվություն հավաքել գրանցման ֆայլերի տեսքով, որոնք գրանցում են գործունեությունը թվային մեդիաներում և հավաքում վիճակագրություն օգտատերերի սովորությունների վերաբերյալ: Այս գրառումները ստեղծվում են անանուն կերպով և օգնում են մեզ իմանալ՝ օգտատիրոջ բրաուզերի տեսակը և օպերացիոն համակարգը, օգտատիրոջ մուտքի մասին տեղեկությունները (ինչպես օրինակ՝ հղումը (URL), որով նրանք եկել են, ամսաթիվը և ժամը, երբ նրանք այցելել են մեր թվային մեդիա, որ էջերն են նրանք դիտել մեր թվային մեդիայում և ինչ ժամկետով), և նման այլ նավիգացիոն կամ սեղմամբ ուղղորդված տվյալները: Մենք նաև օգտագործում ենք գրանցման ֆայլերում հավաքած տեղեկատվությունը մեր մարքեթինգի և դեմոգրաֆիկ ուսումնասիրությունների համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք մշտապես կատարելագործել և հարմարեցնել Ձեզ տրամադրվող առցանց ծառայությունները: Գրանցման ֆայլերը միայն ներքին օգտագործման համար են և կապված չեն որևէ կոնկրետ օգտատիրոջ հետ:
3․ Ի՞նչ նպատակով ենք օգտագործում Ձեր անձնական տվյալները և որո՞նք են օգտագործման իրավական հիմքերը
Մենք Ձեր մասին տեղեկատվությունը հավաքում ենք ծառայության տրամադրման կամ պայմանագրի կատարմանն առնչվող Ձեր հարցմանն արձագանքելու նպատակներով:
- Երբ դուք գրանցվում եք կամ մուտք եք գործում մեր թվային մեդիա (կայք, սոցիալական ցանցեր և այլն), Ձեր անձնական տվյալները օգտագործվում են Ձեզ տրամադրելու համապատասխան գործառույթներ և ծառայություններ, որոնց Դուք բաժանորդագրվել եք, և Ձեզ առաջարկելու արտոնություններ, որոնք սովորաբար Ձեզ տրամադրվում են գրանցման հետ միաժամանակ (օրինակ՝ գրանցման պահին ընտրած հաղորդագրությունների, միջոցառումների հրավերների ստացում, մասնակցություն խաղարկություններին և այլն)։
- Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ Ձեր պատվերը կառավարելու և առաքելու համար: Մենք կարող ենք նաև իրականացնել տեխնիկական լուծումներ՝ խարդախ վճարումները հայտնաբերելու և մեր կայքում ձեր գնումների համար վճարումն ապահով պահելու համար:
- Ձեզ գործարքային կամ ադմինիստրատիվ հաղորդակցությունը ուղարկելու համար (օրինակ՝ հաստատող էլ․ նամակ, երբ գրանցվում կամ ապաբաժանորդագրվում եք որևէ կոնկրետ գրանցման կամ գործունեության), ինչպես նաև ծառայության վերաբերյալ որոշ հայտարարություններ (օրինակ` մեր գաղտնիության ծանուցումների թարմացումների, դադարեցված գործառույթների կամ մեր թվային մեդիաների ծրագրեր, մեր առցանց ծառայությունների փոփոխությունների կամ տեխնիկական աջակցության քաղաքականությունների կամ այլ հարակից փոփոխությունների վերաբերյալ ծանուցումներ):
4․ Ի՞նչ է պատահում, եթե դուք չեք ցանկանում տրամադրել Ձեր անձնական տվյալները
Եթե դուք չեք ցանկանում տրամադրել որևէ անձնական տվյալ, հնարավոր է՝ չկարողանաք մասնակցել որոշակի միջոցառումների և անհատականացված գործառույթների, կարող են սահմանափակվել նաև Ձեզ առաջարկված այլ թվային մեդիաների ծառայությունները և հատուկ առաջարկները։ Օրինակ, եթե հրաժարվում եք տրամադրել Ձեր էլեկտրոնային հասցեն, դուք չեք կարողանա ստանալ մեր ծանուցումները կամ այլ կերպ գրանցվել մեր թվային մեդիաներում: Այնուամենայնիվ, մեր թվային մեդիաներին ծանոթանալու և «Աբրիկոն» ՍՊԸ-ի ու մեր արտադրանքի մասին ավելին իմանալու համար, մեզ հարկավոր չէ տրամադրել որևէ անձնական տվյալ: Ամեն դեպքում, մենք միշտ կտեղեկացնենք Ձեզ անձնական տվյալների մասին, որոնք անհրաժեշտ են ծառայությունից օգտվելու համար:
5․ Ու՞մ և ինչու՞ ենք տրամադրում Ձեր անձնական տվյալները
Երրորդ կողմերին
«Աբրիկոն» ՍՊԸ-ն կարող է նաև տրամադրել ձեր անձնական տվյալները երրորդ կողմին, բայց միայն հետևյալ հանգամանքներում.
- Շուկայավարման (մարքեթինգի) նպատակներով, Եթե դուք մեզ տվել եք Ձեր համաձայնությունը:
- Աջակցման նպատակներով. մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները տրամադրել ծառայություններ մատուցողներին կամ գործակալներին օգտագործել մեր թվային մեդիայի ներքին գործառնություններին աջակցություն ցուցաբերելու համար դրանցում հասանելի տարբեր ֆունկցիաների, ծրագրերի և գովազդային առաջխաղացման վարման համար: Ցանկացած նման երրորդ կողմ միշտ պետք է ապահովի ձեր Անձնական տվյալների անվտանգությունը նույն մակարդակով, ինչ «Աբրիկոն» ՍՊԸ-ն և, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է իրավական համաձայնագրով պահել ձեր անձնական տվյալները գաղտնի, անվտանգ և մշակել դրանք միայն «Աբրիկոն» ՍՊԸ-ի հատուկ ցուցումների համաձայն՝ համատեղ հովանավորվող ծրագրերի և գովազդային նպատակների համար: Եթե ձեր անձնական տվյալները հավաքվում են (կամ տրամադրվում) այլ ընկերությանը, բացի «Աբրիկոն» ՍՊԸ-ից՝ մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք ձեր անձնական տվյալների հավաքագրման պահին։ Դատավարության և անվտանգության նկատառումներից ելնելով մենք կարող ենք հրապարակել Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով, կամ եթե մենք բարեխղճորեն որոշում ենք, որ նման գործողությունն անհրաժեշտ է իրավական գործընթացներին համապատասխանելու համար, պատասխանելու որևէ բողոքների կամ «Աբրիկոն» ՍՊԸ-ի, նրա հաճախորդների կամ հանրության անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։
6․ Ի՞նչ ժամկետով ենք պահում Ձեր անձնական տվյալները
Այն անձնական տվյալները, որոնք մեզ ուղարկել եք մեր թվային մեդիաների միջոցով, մենք կպահպանենք մեր տվյալների բազայում այնքան, որքան Ձեր հաշիվն ակտիվ է, Ձեզ հետ կնքված պայմանագրի տևողության ընթացքում, Ձեր կողմից պահանջած ծառայությունները մատուցելու կամ հարցումներին պատասխանելու կամ խնդիրները լուծելու, ինչպես նաև նոր և բարելավված ծառայություններ մատուցելու համար: Մենք կարող ենք նաև պահպանել ձեր անձնական տվյալները՝ համաձայն մեր ներքին պահպանման ընթացակարգի, երբ անհրաժեշտ է մեր իրավական և կարգավորող պարտավորությունները պահպանելու, վեճերը լուծելու և մեր համաձայնագրերը կիրառելու համար:
Այսպիսով, մենք կարող ենք պահպանել ձեր անձնական տվյալներն այն բանից հետո, երբ դուք դադարեք օգտվել «Աբրիկոն» ՍՊԸ-ի ծառայություններից կամ մեր թվային մեդիայից՝ համաձայն սահմանափակումների կանոնադրության:
7․ Ինչպե՞ս ենք ապահովում Ձեր անձնական տվյալների պաշտպանումը
«Աբրիկոն» ՍՊԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները՝ այս կայքից և/կամ մեր ծրագրերից հավաքված Ձեր անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, ներառյալ խիստ անձնական տվյալները: Այս ջանքերը ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ Ձեր անձնական տվյալների պահպանումն անվտանգ աշխատանքային միջավայրերում, որոնք հասանելի չեն հանրությանը և որոնք հասանելի են միայն «Աբրիկոն» ՍՊԸ-ի լիազորված աշխատակիցներին ու մեր գործակալներին և գրանցված օգտատերերի ինքնությունը հաստատելը, նախքան նրանք կկարողանան մուտք գործել նրանց մասին պահվող անձնական տվյալներին:
8․ Որո՞նք են անձնական տվյալներին վերաբերող Ձեր իրավունքները
- Ցանկացած պահի կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը, եթե Ձեր անձնական տվյալները օգտագործվում են Ձեր համաձայնությամբ
- Կարող եք պահանջել մուտք գործել Ձեր անձնական տվյալներ
- Կարող եք պահանջել շտկել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք սխալ են, թերի կամ հին
- Կարող եք պահանջել մեզ տրամադրած անձնական տվյալների տեղափոխումը, մասնավորապես, եթե անձնական տվյալների մշակումը հիմնված է Ձեր համաձայնության կամ որևէ պայմանագրի կատարման վրա
- Դուք միշտ հնարավորություն ունեք չկիսել ձեր անձնական որևէ տվյալ մեզ հետ: Եթե ընտրեք այս տարբերակը, կարող եք սահմանափակվել այն գործողություններով և հնարավորություններով, որոնք մենք կարող ենք տրամադրել ձեզ:
- Դուք իրավունք ունեք առարկել մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակմանը, այդ թվում՝ պրոֆիլավորման վրա հիմնված մարքեթինգային նպատակներով:
Տեղական օրենսդրության համաձայն, դուք իրավունք ունեք ընդհանուր կամ կոնկրետ հրահանգներ տալ, Ձեր մահից հետո Ձեր անձնական տվյալները գաղտնիության քաղաքականության շրջանակներում օգտագործելու վերաբերյալ:
9․ Ինչպե՞ս ենք օգտագործում երեխաների անձնական տվյալները
Մեր կայքը նախատեսված չէ ոգելից խմիչքների օգտագործման համար օրենքով սահմանված տարիքը չլրացած երեխաների համար («անչափահաս»), դա գիտակցելով՝ մենք չենք հավաքագրում անչափահասների անձնական տվյալները: Մեր կայքում հաշիվ ստեղծելու և մեր թվային մեդիաների գործողություններին մասնակից դառնալու համար առնվազն պետք է լինեք 18 (տասնութ) տարեկան: Եթե մենք ծանուցվենք կամ տեղեկանանք, որ մեր թվային մեդիաներում անչափահասի տվյալներ է ներկայացվել՝ կջնջենք դրանք:
10․ Ինչպե՞ս կարող եք դիմել մեզ կամ բողոք ներկայացնել համապատասխան վերահսկող մարմին
Եթե ունեք հարցեր, բողոքներ կամ մեկնաբանություններ այս Գաղտնիության քաղաքականության կամ մեր տեղեկատվության հավաքագրման պրակտիկայի վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ գրելով նամակ հետևյալ էլ․ հացեին՝
Սույնով տեղեկացվում եք, որ կարող եք նաև բողոք ներկայացնել Ձեր երկրի համապատասխան վերահսկիչ մարմին, եթե ունեք որևէ մտահոգություն «Աբրիկոն» ՍՊԸ-ի կողմից Ձեր անձնական տվյալների մշակման պայմանների վերաբերյալ: