Հետևյալ պայմանները տարածվում են www.abrikon.am կայքի օգտատերերի (այսուհետ՝ «Կայք»), այցելուների և կայք մուտք ունեցող բոլոր անձանց վրա։
Օգտագործելով կամ դիտելով այս Կայքը, դուք համաձայնվում եք սույն պայմանների, անձնական տվյալների պաշտպանության կանոնների և cookie-ների օգտագործման քաղաքականության հետ: Եթե համաձայն չեք, խնդրում ենք՝ մի օգտվեք տվյալ Կայքից: Կայքից օգտվելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին: Եթե Ձեր տարիքը չի լրացել, ապա մուտք մի գործեք Կայք:
Արգելվում է Կայքով կամ սոցիալական ցանցերի հաշիվներով (Facebook, Instagram և այլն) կիսվել սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքը չլրացած անձանց հետ:
1․ Կայքի օգտատերերի տարիքային պահանջները
Տվյալ Կայքի տեղեկություններն ուսումնասիրելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման համար պաշտոնապես թույլատրելի տարիքին՝ համաձայն Ձեր երկրի օրենսդրության: Եթե Ձեր տարիքը չի լրացել, խնդրում ենք լքել Կայքը: Եթե Ձեր տարիքը լրացել է, խնդրում ենք մեր արտադրանքն օգտագործել չափավոր:
Որոշ երկրներում մեր Կայքին նման կայքերի տեղեկությունների ուսումնասիրությունը համարվում է խախտում, քանի որ օրենքն արգելում է ալկոհոլային խմիչքների վաճառքը և/կամ գովազդը: Եթե Դուք գտնվելով նման երկրում մուտք եք գործել մեր կայք, խորհուրդ ենք տալիս լքել այս Կայքը և նախքան շարունակելը ծանոթանալ կանոնների հետ:
2․ Օգտատիրոջ վարքագիծը
Դուք երաշխավորում եք և համաձայն եք, որ հասել եք սպիրտային խմիչքների օգտագործման և/ կամ ձեռքբերման օրինական տարիքին՝ Ձեր կեցության երկրի օրենսդրությանը համապատասխան:
Կայքից օգտվելիս դուք չեք կարող բեռնել, տեղադրել, փոխանցել, տարածել կամ այլ եղանակներով Կայքում հրապարակել նյութեր, որոնք.
- Անօրինական են, սպառնացող, անպարկեշտ, վիրավորական, խտրականություն պարունակող, կոպիտ, զրպարտիչ, կեղծ, պարունակում են անհարգալից բառապաշար, սեռական ակտի գրավոր կամ գրաֆիկական նկարագրություններ և ակնարկ դրա մասին կամ քարոզում են ատելություն
- Խանգարում կամ խոչընդոտում են ցանկացած այլ անձի՝ տվյալ Կայքից օգտվելուն
- Ունեն կամ խրախուսում են վարքագիծ, որը կարող է քրեորեն պատժելի լինել կամ հանգեցնել քաղաքացիական պատասխանատվության
- Պարունակում են վիրուսներ կամ այլ վնասակար բաղադրիչներ, ցանկացած տեսակի գովազդ, ինչպես նաև կեղծ կամ մոլորեցնող ցուցումներ փաստերի ծագման կամ հաստատման վերաբերյալ:
Դուք նաև նախազգուշացվում և համաձայնվում եք, որ չպետք է.
- Ձեզ անձնավորեք որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ տրամադրեք կեղծ տեղեկություններ նրանց հետ ունեցած Ձեր կապերի բնույթի վերաբերյալ,
- Բեռնել, տեղադրել, հրապարակել, փոխանցել, վերարտադրել, տարածել կամ ցանկացած այլ եղանակով օգտագործել այս Կայքից ստացված տեղեկատվություն կամ այլ նյութեր, առևտրային նպատակներով
- Փորձել ստանալ անօրինական մուտք այլ համակարգչային համակարգեր տվյալ Կայքի միջոցով:
Արգելվում է Կայքն օգտագործել ոչ նպատակային կերպով՝ դիտմամբ տեղադրելով վիրուսներ կամ տեխնոլոգիապես վտանգավոր բնույթի նյութեր։ Դուք չեք կարող ստանալ ապօրինի մուտք Կայք, սերվեր, որտեղ տեղակայված է տվյալ Կայքը, կամ ցանկացած այլ սերվեր, համակարգիչ կամ տվյալների բազա, որոնք կապված են Կայքի հետ: Արգելվում է Կայքը ենթարկել DoS- կամ DDoS- գրոհների: «Աբրիկոն» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում DoS կամ DDoS հարձակման, վիրուսների կամ այլ տեխնոլոգիապես վնասակար նյութերի հետևանքով առաջացած որևէ կորստի կամ վնասի համար, որը կարող է վարակել ձեր համակարգչային սարքավորումները, համակարգչային ծրագրերը, տվյալները կամ այլ սեփականություն՝ այս կայքի օգտագործման կամ որևէ բան ներբեռնելու պատճառով:
3. Օգտագործման սահմանափակումներ
Կայքի հասանելիությունը տրամադրվում է ժամանակավոր հիմունքներով,և մենք մեզ իրավունք ենք վերապահում փակել կամ փոփոխել Կայքն առանց ծանուցման: Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե որևէ պատճառով Կայքը որոշակի ժամանակահատվածում անհասանելի է, ինչպես նաև կայքում ձեռքբերված ապրանքատեսակները ենթակա չեն վերադարձման: Արգելվում է տվյալ կայքի նյութերի փոփոխումը, արտատպումը, տարածումը, բեռնումը, տեղակայումը կամ փոխանցումը առանց «Աբրիկոն» ՍՊԸ-ի նախնական գրավոր համաձայնության: «Աբրիկոն» ՍՊԸ-ն տիրապետում է Կայքի և դրանում տեղադրված ցանկացած նյութի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր իրավունքերին: Բոլոր իրավունքները պատշպանված են: Այս կայքի օգտագործումը կամ դրա նկատմամբ մուտքի առկայությունը չի ենթադրում որևէ իրավուքի տրամադրում Ձեզ, ներառյալ՝ մտավոր սեփականության նկատմամբ իրավունքը։ Կայքի հետ կապված բոլոր իրավունքները, լիազորություններն ու եկամուտները պատկանում են «Աբրիկոն» ՍՊԸ-ին: Նյութերը կայքում տեղադրվում են բացառապես օրինական նպատակներով:
4. Մտավոր սեփականության պաշտպանություն
4.1 Կայքի և դրա բովանդակության պաշտպանությունը մտավոր սեփականության իրավունքով
Կայքը, նրա կառուցվածքը, տեսքը, գրաֆիկական ստանդարտները և ողջ բովանդակությունը, ինչպես նաև Կայքում հրապարակվող ցանկացած նյութեր (տեքստեր, գծապատկերներ, գրաֆիկական պատկերներ, պատկերանշաններ, լուսանկարներ և այլն) (այսուհետ՝ «Պաշտպանիչ տարրեր»), պաշտպանված են մտավոր սեփականության նկատմամբ իրավունքով, ներառյալ հեղինակային իրավունքները, և հանդիսանում են «Աբրիկոն» ՍՊԸ-ի բացառիկ սեփականությունը:
Դուք չպետք է՝
- Որևէ կերպ վերարտադրել, պատճենահանել, փոփոխել, ամբողջացնել, վերստեղծել, տարածել, փոխանցել, ի ցույց դնել, հրապարակայնորեն ցուցադրել, վաճառել, վերագրել Ձեզ կամ որևէ մեկին, ենթալիցենզավորել, տրամադրել երրորդ անձանց և առաջարկել շուկայում Պաշտպանիչ տարրերը, լինի դա ամբողջական թե մասնակի
- Ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխել պաշտպանված տարրերը, որպեսզի, օրինակ, չարտոնված մուտք գործեք կայք
4.2 Ապրանքային նշանների պաշտպանություն
Կայքում օգտագործվող բոլոր ապրանքային նշաններն ու դրանց հետ առնչվող լոգոտիպերը, ձևաթղթերը, պիտակները, շշերի դիզայնը և www.abrikon.am կայքի հետ կապված այլ մտավոր սեփականությունը հանդիսանում են «Աբրիկոն» ՍՊԸ-ի սեփականությունը: «Աբրիկոն» ՍՊԸ-ի ապրանքանիշերը չպետք է օգտագործվեն դրանց հետ առնչություն չունեցող ապրանքներին կամ ծառայություններին, ինչպես նաև այնպիսի եղանակներով, որոնք կարող են հանգեցնել թյուրիմացությունների կամ վարկաբեկել «Աբրիկոն» ՍՊԸ-ին:
5․ Հղումներ
Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք պատասխանատվություն չենք կրում կայքերում տրամադրված տեղեկատվության ճշգրտության կամ մատչելիության համար, որոնց կարող եք այցելել Կայքի հղումներից (այսուհետ՝ «Կցված կայքեր»):
Դուք ընդունում և համաձայնում եք, որ «Աբրիկոն» ՍՊԸ-ն չունի ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն որևէ կորստի կամ վնասի դեպքում, որը պատճառվել է կամ ենթադրաբար առաջացել է կամ բխում է նման կապակցված կայքերում հասանելի բովանդակությունից, ապրանքներից կամ ծառայություններից:
6. Կիրառվող օրենսդրություն և իրավազորություն
Այս Կայքում պարունակվող բոլոր նյութերը նախատեսված են միայն www.abrikon.am-ի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: «Աբրիկոն» ՍՊԸ-ն, որը վերահսկում և կառավարում է այս կայքը Հայաստանից, չի երաշխավորում, որ այդ նյութերը տեղին կամ հասանելի են այլ երկրներում օգտագործման համար:
Սույն պայմանների և դրույթների հետ կապված ցանկացած մեկնաբանություն, բողոք կամ պահանջ լուծվում է բացառապես Երևանի դատարաններում՝ անկախ գործին մասնակցող կողմերի թվից և երրորդ անձանց ներգրավվածությունից, ներառյալ անհետաձգելի դատավարությունները:
7. Տեղեկություններ Ձեր և Ձեր Կայքի այցելության մասին
«Աբրիկոն» ՍՊԸ-ն մշակում է Ձեզ հետ կապված տեղեկատվությունը Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան: