1. Առաքման կարգը
1.1. Առաքումը Երևան քաղաքում իրականացվում է ամեն օր, 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում, պատվերը հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում՝ կախված պատվերից և պատվիրատուի կողմից նշված հասցեից:
1.2. Մինչև 20․000 դրամ գնումների դեպքում առաքման արժեքը կազմում է 1.000 դրամ և այդ ծախսերը հոգում է գնորդը: Կայքում նշված գինը չի ներառում առաքման ծախսերը: 20․000 դրամից ավել գնումների դեպքում առաքումն անվճար է։
2. Վճարման կարգը
2.1. Abrikon.am-ում վճարումներն իրականացվում են հետևյալ եղանակներով` առցանց վճարում Idram վճարային համակարգի միջոցով և վճարային քարտով (Visa, MasterCard ունեցող քարտապանները)
2.2. Այն պահին, երբ գնման ենթակա ապրանքատեսակներն ընտրվել են և ավելացվել գնորդի զամբյուղին, գնորդը նախաձեռնում է պատվերը ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
2.3. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Abrikon.am-ը:
2.4. Վճարման տարբերակն ընտրելուց հետո գնորդը պետք է վճարի պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (անբավարար վճարում կամ անբավարար միջոցներ) պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և գնորդից չի գանձվի որևէ գումար:
2.5. Կայքում ներկայացված ապրանքատեսկների գները վերջնական են, նշված են ՀՀ դրամով և ներառում են բոլոր հարկերը:
2.6. Բոլոր գործարքներն իրականացվում են բացառապես 3D Secure համակարգի միջոցով: Եվ գործարք կատարող քարտապանի քարտի տվյալները պաշտպանված են:
2.7. Եթե Քարտապանի Քարտի արժույթը չի համապատասխանում գործարքի արժույթի հետ, փոխարկումը իրականացվում է համաձայն համապատասխան վճարահաշվարկային համակարգի և Քարտը թողարկող Բանկի կողմից սահմանված կանոնների։
3. Վերադարձի կարգ
3.1. Յուրաքանչյուր ապրանքատեսակի արտաքին որակային համապատասխանությունն անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:
3.2. Ոչ պատշաճ որակի ապրանքատեսակի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, Abrikon.am-ը փոխարինում է պատշաճ որակի ապրանքատեսակով կամ գնորդին վերադարձնում է նրա վճարած գումարը, եթե ապրանքատեսակի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում և առաքիչի ներկայությամբ: Գնորդի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է կտրոն:
3.3. Վնասված ապրանքատեսակի վերադարձի դեպքում վերադարձվում է պատվերի գումարն ամբողջությամբ` ներառյալ առաքման արժեքը, եթե ապրանքի վնասված լինելը հայտնաբերվում է առաքման պահին: Գնորդը պարտավոր է ստուգել ապրանքի քանակի և որակի պատշաճ լինելն առաքման պահին՝ ընդունելու ժամանակ: Գնորդի կողմից ապրանքն ընդունելուց հետո հայտնաբերված վնասվածքները համարվում են գնորդի կողմից պատճառված և չեն հատուցվում: Փոխարինման դեպքում փոխարինվող ապրանքատեսակի առաքումն իրականացվում է անվճար:
3.4. Գնորդն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքատեսակն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում:
3.5. Պատշաճ որակի ապրանքատեսակը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին:
3.6. Փոխհատուցվող գումարը, որպես կանոն, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝
• բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
• Idram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն Idram հաշվին
4. Կայքի պատասխանատվությունը
4.1. Abrikon.am-ում ներկայացված տեսականին հանդիսանում է առաջարկ ընկերության կողմից` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանքատեսակ: Այդ առաջարկը համարվում է ընդունված մեր կողմից պատվերը հաստատող նամակը Ձեր էլ. փոստին ուղարկելու պահից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է կայքի և գնորդի միջև կնքված պայմանագիր:
4.2. Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
4.3. Եթե սույն պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդպիսի անվավերությունը չի ազդում պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության վրա:
4.4. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել կայքի բովանդակության, գաղտնիության քաղաքականության և օգտագործման պայմանների մեջ: Ցանկացած նման փոփոխություն ուժի մեջ է մտնելու այն կայքում տեղադրելուն պես և գնորդի պատասխանատվության տակ է կարդալ ընդհանուր դրույթները և պայմանները կայքէջի յուրաքանչյուր օգտագործման ժամանակ և գնորդի հետագա օգտագործումն ենթադրում է գնորդի համաձայնությունն ընդհանուր պայմաններին և դրույթներին:
5. Օգտագործման պայմաններ
5.1. Գնում կատարելով Abrikon.am-ից՝ գնորդը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է վեբ կայքի oգտագործման համաձայնագրի պայմաններին, ընկերության գաղտնիության քաղաքականությանը, վեբ կայքի համակարգի գործունեությանը և որևէ առարկություն չունի դրանց վերաբերյալ:
5.2. Գրանցվելուց հետո գնորդն իրականացնում է ապրանքատեսակի ընտրություն և ընտրված ապրանքը տեղափոխում է զամբյուղի մեջ պատվերի ձևակերպման համար: Գնորդը մինչև պատվերի հաստատումը կարող է ինքնուրույն հեռացնել և ավելացնել ապրանքատեսակները զամբյուղից։
5.3. Ընտրելով ցանկալի ապրանքատեսակը և տեղափոխելով այն զամբյուղի մեջ՝ գնորդը պարտավոր է լրացնել առաքման հասցեն։
5.4. Պատվերը ձևակերպելիս գնորդը պետք է տրամադրի իրական և վավեր տվյալներ, որոնք անհրաժեշտ են պատվերի կատարման համար։ Ընկերությունը պատասխանատու չէ գնորդի կողմից տրամադրված տվյալների ճշտության և վավերականության համապատասխանության և դրանց պատճառով առաջացած հետևանքների համար:
5.5. Եթե ընկերության պահեստում բացակայում է զամբյուղ տեղափոխված ապրանքատեսակն, ապա ընկերությունն այդ մասին ծանուցում է գնորդին կայքի միջոցով կամ որևէ այլ եղանակով:
5.6. Առաքված ապրանքատեսակների նկարագրության, դիզայնի և/կամ ձևավորման ոչ էական տարբերությունները վեբ կայքում ներկայացվածի հետ չեն կարող վկայել անպատշաճ որակի մասին:
5.7. Ապրանքատեսակը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքատեսակը չի բացվել, չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքատեսակն ընկերությունից ձեռք բերելու մասին ապացույցներ:
5.8. Ընկերությունն իրավունք ունի մերժել առցանց խանութի միջոցով պատվերի ձևակերպումը, եթե նախկինում գնորդի կողմից կատարված պատվերները չեն ստացվել վերջինիս կողմից իր մեղքով (Օգտատերը չի բացել դուռը կամ պատվերն առաքվելու ընթացքում չի պատասխանել առաքիչի կամ ընկերության աշխատակցի զանգերին կամ նշել է առաքման գոյություն չունեցող հասցե և այլն):
6. Հեղինակային իրավունք
6.1. Վեբ կայքի բովանդակությունը, դիզայնը, տեքստը, գրաֆիկան և ինտերֆեյսները և դրանց դասավորությունը հանդիսանում են ընկերության սեփականությունը:
6.2. Առանց ընկերության համաձայնության վերջինիս պատկանող մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործումը չի թույլատրվում։
7. Կողմերի պատասխանատվություն
7.1. Ընկերությունը, համապատասխան գաղտնիության քաղաքականության պայմանների, պատասխանատու է վեբ կայքում տեղադրված գնորդի անձնական տվյալների գաղտնիության ապահովման համար։
7.2. Ընկերությունը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությունից և օգտագործման համաձայնագրից բխող այլ պարտականությունների կատարման համար։
7.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վեբ կայքով պատվիրված ապրանքատեսակների ոչ պատշաճ օգտագործման՝ այդ թվում պահպանման ժամկետների և պայմանների խախտման հետևանքով գնորդին պատճառված վնասների համար:
7.4. Ապրանքի բաղադրության մեջ կարող են ընդգրկվել այնպիսի բաղադրիչներ, որոնք առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ: Պատվիրելով ապրանքատեսակը վեբ կայքում՝ գնորդը հաստատում է, որ ծանոթացել է իր ընտրած ապրանքի բաղադրությանը և դրա հետ կապված ընկերության նկատմամբ պահանջներ չունի: