Հիմնադրված 2000թ-ին` Աբրիկոնն իր արտադրությամբ ներկայացնում է հայկական ազգային մշակույթն ու արժեքները։
Ծիրանի հումքով ալկոհոլային այս խմիչքը պատրաստվում է բրենդիի ստացման նմանությամբ` «Արարատի Աբրիկոն» ընկերության կողմից մշակված հատուկ տեխնոլոգիայով։
Հումքն ընտրելով բացառապես Արարատյան դաշտավայրի ծիրանենիների հատուկ ընտրված բերքը՝ խմիչքը ստանում է հատուկ համ և բուրմունք։ Իսկ հնեցումը կատարվում է Հայկական լեռնաշխարհի բարձր լեռնային անտառների կաղնուց պատրաստված տակառներում։
Աբրիկոնի պատմության մեջ հատկանշական դեր ունեն ձեռագործ շշերը։ Շշերը պատրաստված են Չեխիայում` բոհեմյան ապակուց, իսկ ներսում Արարատ լեռան խորհրդանիշն է։
Հանդիսանալով ամենահայկականի մարմնավորումը` Աբրիկոնն իր արտադրության 90%-ն արտահանում է Չինաստան, եվրոպական բազմաթիվ երկրներ, ՌԴ և ԱՄՆ։
Աբրիկոնի առաքելությունն աշխարհին հայկական արևի և հողի ոգին նվիրելն է։ Եթե ցանկանում եք բացահայտել հայկական շունչն ու կերպարը, պետք է փորձեք հայկական ծիրանի հնեցված համը։ Աբրիկոնն իր մեջ ամփոփում է Արարատյան դաշտավայրի արևի բույրը և հողի ջերմությունը։ Հենց այս կապը հայրենի բնության հետ թույլ է տալիս Աբրիկոնին լավագույնս ներկայացնել Հայաստանը։
Համատեղելով նորարարական արտադրական ընթացքը և տարիների փորձը՝ Աբրիկոնը կիրառում է յուրահատուկ մոտեցումներ։ Դա թույլ է տալիս բարձրորակ խմիչքների սիրահարներին նվիրել անուշահամ ծիրանն այլ կերպ վայելելու հաճույքը։ Աբրիկոնի տեսլականը Ձեզ համար ազնվական փորձառություն պարգևող յուրահատուկ զգայական մշակույթ ստեղծելն է՝ գիտելիքի, հմտության, տեխնոլոգիաների ու զգացումների մեկտեղման շնորհիվ։
Աբրիկոնը պատրաստված ստեղծվում է մեր վեց հիմնական արժեքներին անսասան և անմնացորդ նվիրվածությամբ մեր վեց հիմնական արժեքներին:
Մեր արժեքներից վստահությունը հաճախորդների և գործընկերների հետ մեր հարաբերությունների առանցքն է՝ կառուցված թափանցիկության և հուսալիության անսասան հիմքերի վրա:
Հաջորդ արժեքը պարկեշտությունն է։ Թիկունքում ունենալով տարիների անգին փորձը, հասուն գաղափարները, խոհեմությունն ու բարձրաշխարհիկությունն՝ Աբրիկոնն իր բոլոր փոխհարաբերություններում ու պրոցեսներում շարժվում է պարկեշտության հիմնարար նորմերով։
Ընտրելով իմաստությունը որպես հիմնական արժեք՝ մենք ժառանգում ենք դարերից եկած ավանդույթները և համատեղում հնագույն տեխնիկաները ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարությունների հետ՝ ստեղծելով իմաստության նոր մակարդակ։
Աբրիկոնի հաջորդ արժեքը ազնվությունն է։ Մենք պահպանում ենք ազնվությունը մեր արտադրության և հաճախորդի հետ փոխհարաբերությունների յուրաքանչյուր քայլում՝ հաստատելով, որ Դուք կարող եք վստահել մեր բրենդիի իսկությանը, որակին և անվանը:
Որակի նկատմամբ մեր նվիրվածությունն ակնհայտ է Աբրիկոնի յուրաքանչյուր շշի մեջ՝ արտացոլելով մանրուքների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությունը և կատարելության անվերջ ձգտումը:
Եվ վերջապես, մեր վարպետությունը դրսևորվում է հմտության և ճշգրտության մեջ՝ հատընտիր ծիրանը վերածելով համերի լավագույն սիմֆոնիայի: