Բրենդին ինքնատիպ խմիչք է և այն ճիշտ ուղեցույցով վայելելու դեպքում՝ դուք իրապես կբացահայտեք և ավելի խորը կընկալեք դրա համային առանձնահատկությունները։
Ահա մի քանի խորհուրդներ Աբրիկոնից՝
Մատուցեք բրենդին սնիֆտերի կամ կակաչաձեւ բաժակի մեջ։ Բաժակի այս ձևն օգնում է խտացնել բույրերը՝ թույլ տալով լիովին գնահատել բրենդիի բարդ համերը:
Վայելեք բրենդին դանդաղ ու առանց շտապելու՝ զգալով յուրաքանչյուր ումպի բույրն ու համը։
Խմիչքի բազմաշերտությունն ու խորությունը զգալու համար մատուցեք այն սենյակային ջերմաստիճանի՝ զգուշորեն տաքացնելով ձեռքի ափի մեջ.
Ավելի ամբողջական փորձառության համար մատուցեք տարբեր խորտիկների հետ՝ դառը շոկոլադ, ընդեղեն և մրգեր։
Իսկ երիտասարդ բրենդիները հիանալի կհամադրվեն նաև կոկտեյլների մեջ:
Բրեդին յուրահատուկ վայելք ու շքեղություն է։ Դարձեք այս արվեստի մի մասը Աբրիկոնի հետ։
Բրենդին, որպես խմիչք ունի հարուստ և գրավիչ պատմություն, որը սկիզբ է առնում միջնադարից։ Դարեր շարունակ շատերի կողմից սիրված այս խմիչքի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան։Բրենդիի ծագումըԲրենդին ստեղծվել է միջնադարյան Եվրոպայում, երբ հոլանդացի առևտրականները սկսել են գինի թորել՝ դրա տեղափոխումը հեշտացնելու համար։ Այս գործընթացը թույլ էր տալիս նվազեցնել ըմպելիքի ծավալը, իսկ հետո, օգտագործելուց առաջ, պարզապես ջուր ավելացնել։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ թորած գինին կաղնու տակառներում հնեցնելը բարելավում է խմիչքի համը, և այդպիսով՝ բրենդին դարձավ առանձին ըմպելիք։"Բրենդի" անվանումը"Բրենդի" բառը գալիս է հոլանդական "brandewijn"բառից, որը նշանակում է "այրած գինի"։ Այս տերմինը արտացոլում է գինու թորելու գործընթացը, որը ներառում է նաև տաքացում։ Ֆրանսիական արմատներ16-րդ դարում Ֆրանսիայի Կոնյակ տարածաշրջանում սկսեցին արտադրել բարձրորակ բրենդի, որը հետագայում հայտնի դարձավ կոնյակ անվամբ։ Կրկնակի թորման և կաղնու տակառներում հնացման յուրահատուկ մեթոդը այն դարձրեց աշխարհի ամենահամեղ ըմպելիքներից մեկը։ Բրենդին և Ամերիկյան հեղափոխությունըԱմերիկյան հեղափոխության ժամանակ բրենդին սիրված ըմպելիք էր ամերիկյան զինվորների և սպաների շրջանում։ Ջորջ Վաշինգտոնը, ԱՄՆ առաջին նախագահը, բրենդիի մեծ սիրահար էր և նույնիսկ փորձում էր արտադրել այն իր կալվածքում։Ժամանակակից վերածնունդՎերջին տասնամյակներում բրենդին կրկին հանրաճանաչություն է ձեռք բերել։ Թորման ժամանակակից վարպետները փորձարկում են արտադրության և հնեցման նոր մեթոդներ՝ ստեղծելով յուրահատուկ համեր և բույրեր, ինչը գրավում է այս ազնիվ ըմպելիքի նոր սիրահարների։Այս պատմական փաստերը ցույց են տալիս, թե ինչպես բրենդին հասարակ թորված գինուց վերածվեց նուրբ ըմպելիքի։Ընտրելով Աբրիկոնը՝ դուք կընկղվեք բրենդիի հարուստ պատմության և նուրբ համերի աշխարհ։ Մենք վարպետությամբ, սիրով և մեծ հոգատարությամբ ստեղծում ենք բրենդի, որը կգնահատեն ինչպես գիտակները, այնպես էլ նորեկները։
Կարդալ ավելինՇոկոլադն իր համային նուրբ երանգներով և խառնվածքով կատարյալ ուղեկից է հարուստ, բարդ և շքեղ բրենդիի համար։ Առաջին հայացքից պարզ թվացող այս համադրությունն ավելի խորն ու լիարժեք է դարձնում բրենդիի վայելքը, հարստացնում համային երանգներն, օգնում բացահայտել բույրերի ողջ գունապնակը՝ ստեղծելով համերի ներդաշնակ հավասարակշռություն։ Բրենդին ու շոկոլադը համադրելիս ձգտեք հասնել կոնտրաստի։ Օրինակ՝ համարձակ, թունդ և տարիքով բրենդին համադրեք դառը շոկոլադի հետ՝ համերի կտրուկ հակադրություն ստեղծելու համար, իսկ երիտասարդ և փափուկ բրենդիները մատուցեք սպիտակ կամ կաթնային շոկոլադի հետ՝ ստեղծելով շքեղ և հանգստացնող համադրություն:Բրենդին ու շոկոլադը միավորվելով ստեղծում են անմոռանալի զգայական փորձ և խոստանում հիացնել զգայարանները, տպավորել և կատարյալ ներդաշնակություն ստեղծել։
Կարդալ ավելինԱբրիկոնում մենք կարևորում ենք մեր պատմությունն, անցած ճանապարհն ու արժեքները մեր գնորդներին փոխանցելը։ Այդ նպատակով պարբերաբար կազմակերպում ենք վարպետության դասեր, որոնց ընթացքում ներկայացնում ենք բրենդիի արվեստի ողջ նրբություններն ու գաղտնիքները, կիսվում մեր փորձով ու բացահայտում բրենդիի նուրբ և միաժամանակ խորն էությունը։ Վերջերս կայացած մեր վարպետաց դասի ընթացքում Աբրիկոնի հիմնադիր-տնօրեն Կարեն Խաչիկյանը Զվարթնոց օդանավակայանի Duty Free-ի աշխատակիցներին ծանոթացրեց մեր նոր շարքի, նոր բրենդինգի և փաթեթավորման հետ: Մեր հյուրերը համտեսեցին Աբրիկոնի բոլոր տարիքների յուրահատուկ բրենդիները և ծիրանի օղին։
Կարդալ ավելին